30 մայիսի 2011 - 15:22 AMT
Մոսկվայում Մեծ սաղավարտի խաղարկությունում հայ ձյուդոիստներն իրենց ելույթներն ավարտել են 5-րդ տեղում

Մոսկվայում տեղի է ունեցել «Մեծ սաղավարտի» խաղարկությունը, որտեղ խաղարկվել են 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միավորները: Մրցույթին մասնակցել են 463 ձյուդոիստներ 63 երկրներից: Հայաստանը ներկայացնում էին աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր և աշխարհի գավաթակիր Հովհաննես Դավթյանն ու Գոռ Հարությունյանը (երկուսն էլ 60 կգ քաշային կարգում) և աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 կգ քաշային կարգում):

Դավթյանը երեք մենամարտ է անցկացրել, երկուսում հաղթանակ տանելով: Երրորդ մենամարտում նա պարտվել է Սոֆին Միլոշին Ֆրանսիայից: Դավթյանն ավարտել է իր ելույթները հինգերորդ հորիզոնականում:

Հինգերորդ տեղը գրավեց նաև Նազարյանը, որը երեք մենամարտ է անցկացրել և պարտություն կրել Մոսա Մոգուշկովից (ՌԴ):

Հայաստանի երրորդ ներկայացուցիչն անհաջող է ելույթ ունեցել և չի կարողացել օլիմպիական միավորներ վաստակել Հայստանի հավաքականի համար:

Մրցաշարից հետո Դավթյանն ու Նազարյանը կմեկնեն Բուխարեստ, որտեղ հունիսի 4-5-ը տեղի կունենա Աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: