31 մայիսի 2011 - 13:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բակո Սահակյանն առաջարկել է 2011-ի հեռուստամարաթոնում կրկին ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստին, որը վարում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է հիմնադրամի դերը ԼՂՀ շենացման ու զարգացման գործում և առաջարկել 2011 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը՝ հաշվի առնելով ջրի հիմնախնդրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակությունը և այս ոլորտում առկա հիմնախնդիրները, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ