31 մայիսի 2011 - 13:36 AMT
France 2 ֆրանսիական հանրային հեռուստաալիքը ֆիլմ կցուցադրի Հայոց ցեղասպանության մասին

Հունիսի 5-ին France 2 ֆրանսիական հանրային հեռուստաալիքը Թոմաս Վալյուի «Արևելյան քրիստոնյաները» հաղորդման ժամանակ կցուցադրի «1915-ի Հայոց ցեղասպանությունը. հարգանքի տուրք զոհերին» փաստագրական ֆիլմը:

Հաղորդմանը կմասնակցեն Ֆրանսիայում Հայոց կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Գրեգուար Գաբրոյանը, պատմաբաններ Իվ Թերնոնը և Ռայմոնդ Գևորգյանը ու Ցեղասպանություն ապրած հայ ընտանիք: