31 մայիսի 2011 - 13:51 AMT
2011-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 99.5 հազար տոննա հաց

Հաայստանում 2011-ի հունվար-ապրիլին 2010-ի նույն շրջանի նման արտադրվել է 99.5 հազար տոննա հաց: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 8.5 տոկոսով` կազմելով 49.1 հազար տոննա, հրուշակեղենի արտադրությունն ավելացել է 8.8 տոկոսով 2010-ի հունվար-ապրիլի համեմատ և կազմել 3517 տոննա:

Հաշվետու շրջանում մակարոնեղենի արտադրությունն ավելացել է 37.3 տոկոսով` կազմելով 1131.8 տոննա: Նույն շրջանում ձավարեղենի արտադրությունն աճել է 2.9 անգամ` 228 տոննա: