31 մայիսի 2011 - 15:22 AMT
Ադրբեջանն առաջիկայում դիպուկահարներին չի հեռացնի առաջնային գծից, համոզված է Դավիթ Ջամալյանը

Ադրբեջանն առաջիկայում դիպուկահարներին չի հեռացնելու առաջնային գծից: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Դիպուկահարներին հեռացնելու հայկական կողմի կոչերն ուղղակի խոսքեր չեն: Ադրբեջանական կողմը թանկ է վճարելու դիպուկահարներին չհեռացնելու համար: Ադրբեջանի ցինիկ մերժումն այս հարցում քարոզչական ենթատեքստ ունի, քանի որ Ադրբեջանին դիպուկահարների միջոցով չի հաջողվի լուծել մարտական խնդիր, դա ակնհայտ է»,- ասել է փորձագետը:

Դավիթ Ջամալյանը հիշեցրել է, որ հիմա միջնորդները կոչ են անում կողմերին Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին պատրաստել պատերազմի, բայց դիպուկահարների առկայության դեպքում անհնար է խաղաղություն հաստատել: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն առաջադրելու է արդեն ծանոթ թեզիսը` եթե հայ ժողովուրդը ցանկանում է հանգիստ ապրել, պետք է հրաժարվի Ղարաբաղից: