31 մայիսի 2011 - 17:13 AMT
Շարմանաշվիլին Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը նրանց անհետացման վտանգով է բացատրել

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը բացատրել է նրանով, որ այդ ժողովուրդն անհետացման եզրին է և շուտով կարող է բոլորովին վերանալ: Այդ մասին Երևանում կայացած կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Վրաստանը ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը, բայց չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: «Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը նախաձեռնվել էր խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի կամ կառավարության կողմից»,- նկատել է նա: Դեսպանի խոսքով, ինքը` որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, իրավունք չունի մեկնաբանելու խորհրդարանի գործողությունները, սակայն, իր կարծիքով, «վրացական խորհրդարանը, հավանաբար, համարել է, որ այդ հարցը չպետք է հետաձգվի»: Շարմանաշվիլին ավելացրել է, որ չերքեզների ցեղասպանության ճանաչումը չի առնչվում Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը Վրաստանի վերաբերմունքի հետ:

Մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը քվեարկեց 1763-1864թթ. իրադարձությունները չերքեզ ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու օգտին: