31 մայիսի 2011 - 18:16 AMT
Բյուրականում բացվելու է արվեստի ակադմիա

Բյուրական գյուղում բացվելու է «Բյուրական» անունը կրող արվեստի ակադեմիա, որն ունենալու է երաժշտական ուղղվածություն: Այդ մասին լրագրողներին հայտնեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը: Ըստ նրա, արդեն կառուցվել է համապատասխան շենք, և ամենայն հավանականությամբ կսկսի գործել 2011 թ-ի աշնանը: Դպրոցում անց են կացվելու դասախոսություններ հայ շնորհալի երիտասարդ երաժիշտների համար: Այս տարի դասախոսություններով հանդես կգան Երաժիշտներ Գիդեոն Կրեմեռը և Աննա Չումաչենկոն: «Ակադեմիայի ստեղծման նպատակն է ստեղծել առողջ մթնոլորտ արվեստագետների միջև» ասաց Ռոստոմյանը: 2012 թ-ին նախատեսված է նաև ակադեմիայում հյուրընկալել աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանին: Բացի դասախոսություններից, ակադեմիայում կայանալու են նաև կամերային համերգներ: