31 մայիսի 2011 - 19:00 AMT
Ամերիաբանկն ընդլայնում է համագործակցությունը աշխատավարձային ծրագրերի շրջանակներում

Ամերիաբանկն ընդլայնում է համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ` աշխատավարձային ծրագրերի շրջանակներում: Վճարային քարտերի լայն տեսականու և ճկուն սակագնային փաթեթի հետ մեկտեղ Բանկն օրեցօր ընդլայնում է բանկոմատների ցանցը և Ամերիաբանկի քարտերով սպասարկվելիս առևտրի և սպասարկման կետերում զեղչերից օգտվելու հնարավորությունը: Ամերիաբանկի բանկոմատների քանակն այսօր հասնում է 73-ի, որոնցից 56-ը գտնվում է Երևան քաղաքում: Բանկի քարտապանները հնարավորություն ունեն օգտվել զգալի զեղչերից` քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 200 լավագույն կետերում:

Ամերիաբանկի կողմից 2010թ. թողարկված քարտերի ընդհանուր քանակի մեջ աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերը կազմել են 55%, իսկ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում` ավելի քան 71%: Աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերի քանակական աճն ընթացիկ տարվա I եռամսյակում կազմել է 59%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` ավելի քան 115%:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակական աճը կազմել է ավելի քան 45%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 116 %, այդ թվում` GOLD և PLATINUM քարտերի գծով աճը կազմել է համապատասխանաբար 32% և 134 %:

Իսկ Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում աճել է 36%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` 123%-ով, այդ թվում միայն GOLD և PLATINUM քարտերի գծով աճը կազմել է համապատասխանաբար 40% և 153%:

Ամերիաբանկը հանդես գալով VISA GOLD/PLATINUM և MASTER CARD GOLD/PLATINUM քարտերի թողարկմամբ` առաջարկում է այդ քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ, Priority Pass առաջնային անցաթղթի քարտ և ճանապարհորդական ապահովագրություն “ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ” ապահովագրական ընկերության կողմից: