31 մայիսի 2011 - 19:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանրահավաքին մի քանի հազար մարդ է մասնակցում:

Հենց նոր հանրահավաքի վայր ժամանեց ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ի մյուս ներկայացուցիչները:

Հայկական ընդդիմության նախորդ հանրահավաքը կայացավ ապրիլի 28-ին: 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Հանրահավաքից հետո Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին:

ՖՈՏՈՇԱՐՔ