31 մայիսի 2011 - 19:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ է ունեցել համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը

«Անգամ փակ ճանապարհները մեզ չեն խանգարի անցկացնել մեր այսօրվա հանրահավաքը», - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հայտնել է, որ իշխանությունները փակել են Երևան տանող ճանապարհները, որպեսզի թույլ չտան ընդդիմության կողմնակիցների մասնակցությունը ՀԱԿ-ի հանրահավաքին:

«Այսօր Հայաստանում տոն է, քանի որ մենք լուրջ քայլ ենք կատարել ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Մանուկյանը:

Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև համաներմամբ ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը կոնկրետ քաղաքական գործընթաց է սկսում Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով: Ինչպես նշել է Փաշինյանը, այդ պայքարի վերջնական նպատակը ազատ և անկախ Հայաստանն է:

Փաշինյանն ընդգծել է, որ այդ նպատակի ճանապարհին մարտավարական նպատակներ են իրականացվում, ինչպիսիք են Ազատության հրապարակի ազատագրումը կամ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նրա խոսքով` արտահերթ ընտրությունները իշխանությունների և ապագայի հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնելու միակ միջոցն է:

ՖՈՏՈՇԱՐՔ