31 մայիսի 2011 - 20:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմության կողմնակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել

Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի ժամանակ ընդդիմության կողմնակիցների միջև ոչ մեծ միջադեպ է տեղի ունեցել: Վարդգես Գասպարին պահանջել է, որպեսզի 2008թ. մարտի 1-2-ի անկարգությունների գործով դատապարտված և վերջերս համաներմամբ ազատ արձակված Արա Հովհաննիսյանը լքի հանրահավաքի տրիբունան, և սկսեց նրան մի շարք հանցագործություններում մեղադրել:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանգստացնել Վարդգես Գասպարիին: Լրագրողների այն հարցին, թե ինչ հանցագործություններում է Գասպարին մեղադրում Հովհաննիսյանին, Գասպարին հրաժարվեց մեկնաբանել:

ՖՈՏՈՇԱՐՔ