31 մայիսի 2011 - 21:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ առաջնորդը շնորհավորել է ընդդիմության կողմնակիցներին իշխանության առջեւ դրած պահանջների կատարման առթիվ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոյսանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, շնորհավորել է հավաքվածներին «իշխանության առջեւ դրած երեք կարեւորագույն պահանջների կատարման առթիվ», ինչը, ըստ նրա, պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։

«Անշուշտ, դրանում իրենց որոշակի դերն են խաղացել նաեւ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների վրա միջազգային հանրության գործադրած ճնշումները, որոնց ազդեցությունը, սակայն, չպետք է չափազանցել, քանի որ նրանք տեղի չէին ունենա, եթե Հայաստանում չլիներ այնպիսի հզոր ընդդիմություն, ինչպիսին Հայ Ազգային Կոնգրեսն է, և եթե չլիներ վերջինիս գլխավորությամբ բռնապետության դեմ ծառացած ժողովրդի տեւական պայքարը»,- ասել է ՀԱԿ առաջնորդը:

ՖՈՏՈՇԱՐՔ