1 հունիսի 2011 - 09:58 AMT
ANCA համաժողովում զեկույց կլինի Հայոց ցեղասպանությունից տուժած հայերի իրավունքների մասին

ANCA համաժողովում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած հայերի իրավունքների մասին զեկույցով ելույթ կունենա Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային իրավունքի մասնագետ, դեկան Սուսան Կարամանյանը: ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, Կարամանյանը խոսելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի իրավական ասպեկտների մասին: Նա նաև ամերիկյան դատարաններում փաստաբան է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: