1 հունիսի 2011 - 12:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անդրեյ Արշավինը համոզված է, որ պետք է կենտրոնանալ սեփական խաղի վրա և չմտածել, թե ինչպես կխաղա Հայաստանը

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը նշել է, որ ֆուտբոլիստները գտնվում են լավ խաղային տոնուսի մեջ: «Չեմ կարծում, որ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես է խաղալու Հայաստանը: Անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական խաղի վրա: Համոզված եմ, որ ամեն ինչ կախված է միայն մեզանից»,- Արշավինի խոսքերը հաղորդում է soccer.ru-ն:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը նշել է, որ ընտրական փուլի բոլոր խաղերում նրա թիմը խաղացել է մեկ մարտավարական համակարգով: «Պարտվել ենք ընդամենը մեկ անգամ: Եթե բոլոր տղաները լավ մարզավիճակում են, ապա կարող են հաղթել ցանկացած մրցակցի»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:

2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:

ՖՈՏՈՇԱՐՔ