1 հունիսի 2011 - 15:50 AMT
Ստամբուլի «Շիշլի» հայկական շախմատային ակումբը նվաճել է Թուրքիայի թիմային առաջնության եզրափակիչ ուղեգիր

Ստամբուլի «Շիշլի» հայկական շախմատային ակումբը նվաճել է Թուրքիայի թիմային առաջնության եզրափակիչ ուղեգիր: Հայ շախմատիստները գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ հաղթանակներ է տարել «Թաքսիմ» (5:3) և «Օզել Դենիզ Ադին» (7.5:0.5) թիմերի նկատմամբ:

Եզրափակիչ պարտիաները կայանալու է հուլիսի 3-10-ը Քոնյա քաղաքում:

Երևանում ավարտվել է 2011-ի քաղաքի առաջնությունը: Հաղթող է դարձել գրոսմայստեր ԼևոնԲաբուջյանը, որը 9 հնարավորից հավաքել է 8.5 միավոր: Նա առաջ է անցել Հովհաննես Գաբուզյանից, Տիգրան Պետրոսյանից և Աշոտ Նադանյանից 2.5 միավորով:

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ԿԻԻՏ համալսարանի գավաթի խաղարկությունում, որն ընթանում է հնդկական Բխուբենսվեր քաղաքում, 5 տուրերից հետո ունի 4 միավոր: Պետրոսյանն առաջատարից` Չադրան Պաչանատանից ետ է մնում 1 միավորով, հաղորդում է armchess.am-ը: