1 հունիսի 2011 - 16:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայտնի դարձան «Պաշտպանենք երեխաներին ոչ մեկ օր» ցուցահանդեսի հաղթողները

Հունիսի 1-ին Երևանի Սիրահարների այգում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի կողմից կազմակերպված «Պաշտպանենք երեխաներին ոչ մեկ օր» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես մրցույթի բացումը: 250 աշխատանքներից ընտրվել են ցուցահանդեսի համար ավելի քան 50 ստեղծագործողների 103 լուսանկարներ: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսի նպատակը ինչպես երեխաների տոնը նշելն է, այնպես էլ երիտասարդ լուսանկարիչների աչքերով երեխաների առօրյան ցույց տալն է: Ցուցահանդեսի բացման օրը հայտարարվեցին հաղթողները, ովքեր պարգևատրվեցին պատվոգրով, հուշամեդալով և գրքերով:

Առաջին մրցանակակիր է դարձել Անի Սարգսյանը, երկրորդ մրցանակակիր` Գոհար Լալայանը, իսկ երրորդ տեղը գրավեց Սարգիս Վիրաբյանը: Բացի դրանից «Ֆոտոլուր» գործակալությունը հատուկ մրցանակ էր սահմանել Գայանե Ավետիսյանին` ընձեռելով նույն գործակալությունում 1 շաբաթ փորձաշրջանի հնարավորություն:

Բացի այս ամենից, գոյություն ունի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ, որտեղ ցուցահանդեսի այցելուները նախապատվություն կտան որևէ լուսանկարչի աշխատանքի: Արդյունքները կամփոփվեն հունիսի 3-ին` ցուցահանդեսի փակման օրը:

ՖՈՏՈՇԱՐՔ