Հունիսի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 300 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 375.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375.75 դրամ:
Միաժամանակ 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 376.10 դրամ` մայիսի 31-ի դրությամբ կրճատվելով 0.68 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 541.66 դրամ` կրճատվելով 1.24 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.06 կետով` կազմելով 13.44: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: