1 հունիսի 2011 - 16:18 AMT
Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա

Հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Երևանում Ուկրաինայի դեսպանատանը: Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի ևր Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը:

Կիևում նախատեսվում է նաև Ուկրաինայում Հայաստանի օրերի բացումը, որոնց մասնակցելու են Հայաստանի մշակույթի գործիչներ: