1 հունիսի 2011 - 16:19 AMT
Արցախի պատվիրակությունը ներկա կգտնվի Աբխազիայի նախագահի հուղարկավորությանը

Արցախի Հանրապետության պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ մեկնել է Սուխումի` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հուղարկավորությանը մասնակցելու համար: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը և հավելել, որ պատվիրակության կազմում են նաև ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը վախճանվել է մայիսի 29-ին Մոսկվայում կյանքի 63-րդ տարում թոքերի բարդ վիրահատությունից հետո: