1 հունիսի 2011 - 18:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի պաշտպանության նախարարությունում նշեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, տոնակատարությանը մասնակցել են նախարարության զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների հարյուրավոր երեխաներ: Բացի դրանից, միջոցառման ժամանակ կազմակերպվել է տոնական համերգ, մանկական նկարների ցուցահանդես, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:

ՖՈՏՈՇԱՐՔ