1 հունիսի 2011 - 18:55 AMT
Այսօր հայ անվանի երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է

Հունիսի 1-ին ծնվել է հայ հոգևոր երգերի անվանի կատարող Լուսինե Զաքարյանը: Ծնվել է 1937թ-ին Ախալցխայում: Իսկական անունն է Սվետլանա, որը «թարգմանվել» է Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից և վերածվել Լուսինեի:

Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար, ասել է կաթողիկոսը, իսկ Պարույր Սևակը գտնում էր, որ Զաքարյանը հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը: Մահացել է ծանր հիվանդությունից 1992թ-ի դեկտեմբերի 31-ին` Երևանում: