1 հունիսի 2011 - 20:05 AMT
Հունիսի 1-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված անտառներն օգտագործման կտրամադրվեն միայն մրցութային հիմունքներով

Հունիսի 1-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված անտառները և անտառային հողերը ժամկետային օգտագործման կտրամադրվեն միայն մրցութային հիմունքներով: Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, մրցույթներով ներկայացվող պահանջները սահմանված կարգով կհրապարակվեն մրցույթները կազմակերպելուց առաջ: