1 հունիսի 2011 - 21:09 AMT
Միխայիլ Սահակաշվիլին գտնում է, որ Կովկասի ապագան «միասնական Եվրոպայի մեջ է»

Քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմամբ կովկասյան տարածաշրջանում կարելի է համաձայնության հասնել: Այդ մասին լեհական «Uwazam Rze» թերթին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա կարծիքով` Կովկասի ապագան միասնական Եվրոպայի մեջ է:

«Տարածաշրջանի կոնսոլիդացիան տեղի կունենա, թեև, բնականաբար, դա չի ենթադրում առկա սահմանների վերանայում: Խոսքը գնում է քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հաստատման մասին: Ես գտնում եմ, որ Կովկասի ապագան միասնական Եվրոպայի մեջ է: Նշանակալի է, որ Վրաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որոնք փորձում են ինտեգրվել Եվրոպա»,- ասել է Վրաստանի նախագահը, հաղորդում է Trend-ը: