Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի աջակցությամբ երեխաների համար բացվեց ստեղծագործական մեծ ծրագիր` նկարչություն, խեցեգործություն, բատիկ: Երեխաներին ստեղծագործելու համար տրամադրվել էին բոլոր համապատասխան նյութերը: Բացի դրանից, կազմակերպվել էր նաև համերգ, որի շրջանակում ելույթ են ունեցել հայ պատանի երգիչները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Սիմոնյանը, իրենց բոլոր պայմանները ստեղծված են երեխաների ստեղծագործելու համար: Բոլոր աշխատանքները երեխաները կվերցնեն իրենց հետ:
«ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր: