2 հունիսի 2011 - 13:43 AMT
Անդրեյ Կելին. Ռուսաստանն ամեն ինչի պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացի հասնելու համար

Ռուսաստանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ բաժնի տնօրեն Ալեքսանդր Կելինը:

«Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ, բայց առաջխաղացումը կախված է կողմերի կամքից: Հանդիպումների նախապատրաստությունն ընթանում է բուռն ընթացքով: Հիմա դրա վրա աշխատում են նախարարներ, ԱԳ նախարարները պատրաստում են համապատասխան փաստաթղթեր: Մենք նույնպես մասնակցում ենք նախապատրաստական աշխատանքին: Դա շատ լուրջ և զգայուն աշխատանք է»,- ասել է Կելինը: