2 հունիսի 2011 - 14:53 AMT
Քրդերն Էրդողանին սպառնում են պատերազմով, եթե վերջինս չլուծի նրանց խնդիրները

«Եթե քրդերի խնդիրները չլուծվեն, ապա մենք պատերազմ կսկսենք: Քուրդ ժողովուրդը կարող է համբերատար սպասել, բայց չի հանդուրժի իր իրավունքների անտեսում»,- հայտարարել է Վանից խորհրդարանի պատգամավորի անկախ թեկնածու Այսել Թուղլուկը: Ինչպես հաղորդում է քրդական İhlas գործակալությունը, Քուրդիստանի Աշխատանքային կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի նախկին փաստաբանի թեկնածությանը չի աջակցում քրդամետ Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը: