3 հունիսի 2011 - 09:50 AMT
Հայտնի է դարձել ովքեր են ՀԱԿ-ից բանակցելու իշխանությունների հետ

Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ:

Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Ինչպես հաղորդում են PanARMENIAN.Net-ին ՀԱԿ-ից, քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը.

Լևոն Զուրաբյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան – Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Իշխանությունները դեռ չեն հրապարակել երկխոսության շրջանակներում իրենց ներկայացուցիչների կազմը:

Սամվել Աբրահամյան – ՀՀՇ վարչության փոխնախագահ