3 հունիսի 2011 - 14:48 AMT
«Հայփոստի» տնօրեն Արման Խաչատրյանը կարող է դառնալ Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար

Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարի պաշտոնում առաջադրվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի թեկնածությունը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Արման Խաչատրյանը լքում է պաշտոնը, իսկ նոր ղեկավարի անունը հայտնի է դառնալու հաջորդ շաբաթ: «Արման Խաչատրյանը իրոէ լքում է պաշտոնը»,- ասել է նա: Ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունում հաղորդել են, որ նրանք դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունեն նոր նշանակման մասին, քանի որ հիմնադրամի ղեկավարի անունը հայտնի է լինելու Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելու դեպքում, որի մասին էլ տեղեկացվելու է հասարակությանը: