3 հունիսի 2011 - 15:57 AMT
Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին դիմակայել ադրբեջանական արբանյակի սպառնալիքին

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը Երևանում մամլո ասուլիսում նշել է, որ ադրբեջանական արբանյակը կարող է տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին արբանյակային լուսանկարների միջոցով:

«Բյուրականի աստղադիտարանը չի կարող դիմակայել Ադրբեջանի արբանյակին»,- հայտարարել է Հարությունյանը, նշելով, որ նման հարցերը կարող են լուծվել միայն պետական մակարդակով: Աստղադիտարանի տնօրենը նշել է, որ այս ոլորտում Հայաստանին օգնության ձեռք կարող է մեկնել Ռուսաստանը: