3 հունիսի 2011 - 16:22 AMT
Հայոց ցեղասպանությունը մի փաստ է, որը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, հայտնել է ռուսաստանյան գիտնականը

«Իմ տեսակետից Հայոց ցեղասպանությունը փաստ է: Ընդ որում, այս փաստը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Չէ՞ որ այն տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում»,- հայտնել է Եվգենի Սատանովսկին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը մոտ ժամանակներս կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն ադրբեջանցի լրագրողը «առասպելական» է անվանել:

Փորձագետը նշել է, որ Կնեսետը տվյալ դեպքում արձագանքում է թուրքական քաղաքականությանը: «Թուրքերը տասնամյակներ շարունակ իսրայելցիներից պահանջում էին ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից: Այժմ այդ խաղն ավարտված է»,- ընդգծել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրության ռուսական ինստիտուտի նախագահը, հաղորդում է Vesti.az-ը: