3 հունիսի 2011 - 17:00 AMT
ՀՀ Կենտրոնական բանկը բանկային գործունեության լիցենզիա է տրամադրել «Համահայկական բանկին»

Հայաստանի Կենտրոնական բանկը բանկային գործունեության լիցենզիա է տրամադրել «Համահայկական բանկին»:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, լիցենզիան տրամադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից hունիսի 2-ի թիվ 158Ա որոշմամբ:

«Համահայկական բանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է $100 մլն, որից $20 մլն արդեն հատկացվել է կառավարության կողմից: Մնացած միջոցները կհամալրվեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ մասնավոր աղբյուրների կողմից:

Համահայկական բանկի նախագահը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է, իսկ 2010 թվականի դեկտեմբերին բանկի գործադիր տնօրեն նշանակվեց նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:

Համահայկական բանկը կոմերցիոն բանկ չէ, այն իրենից ներկայացնում է զարգացման բանկ, ուստի չի տրամադրելու կարճաժամկետ ցարկեր` կենտրոնանալով երկարաժամկետ զարգացման ծրագրերի վրա: Բանկի գործունեության առաջնայնությունների թվում են ՏՏ ոլորտը, առողջապահությունը, կրթությունն ու զբոսաշրջությունը: