Վաշինգտոնում «Հայկական հարցի» վերաբերյալ խորհրդաժողովում, որը կազմակերպում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), ելույթ կունենա միջազգային իրավունքի և մարդու իրավունքների, խտրականության արդյունքում տուժածներին փոխհատուցումների և պաշտպանության հարցերով փորձագետ, դոկտոր Ջերմեն Մակքալպինը Յամայկայի համալսարանի Կարիբյան կենտրոնից:
Ջերմեն Մակքալպինը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցման մասին զեկույցի համահեղինակն է Հայոց ցեղասպանության հայտնի հետազոտողներ Ալֆրեդ դե Զայասի, Անրի Տյերիի և Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի հետ միասին:
«Մենք ողջունում ենք դոկտոր Մակքալպինին մեր խորհրդաժողովում, հատկապես Հայոց ցեղասպանության իրավական կողմի շուրջ նրա աշխատանքի համար»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ջերմեն Մակքալպինը ելույթ կունենա միջազգային իրավունքի գծով մասնագետ Սուսան Կարամանյանից հետո:
ANCA-ի «Հայկական հարցի» վերաբերյալ խորհրդաժողովը տեղի կունենա Վաշինգտոնում հունիսի 24-ից 27-ը: