4 հունիսի 2011 - 14:33 AMT
Պարույր Հայրիկյանը հասարակության ուշադրությունը հրավիրում է իշխանությունների և ՀԱԿ երկխոսության օրակարգին

Հայ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի գործող իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի բանակցությունների օրակարգին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Ինձ համար ակնհայտ է, որ հասարակության ուշադրությունը կենտրոնացնում է անկարևոր և անիմաստ բաների վրա»,- ասել է նա: Հայրիկյանի խոսքերով, արտահերթ ընտրություններ երկրում չեն լինի, եթե նույնսիկ լինեն, ապա դրանցից հետո կարելի է սպասել իշխանությունների և ՀԱԿ-ի միության «Միասնություն» շարժման նման (1999-ին ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ ձևավորեց «Միասնություն» դաշինքը): «Եթե համաձայնության գան արտահերթ ընտրությունների առիթով, նշանակում է համաձայնության են եկել ցուցակի առիթով, թե ով ինչ կստանա»,- ասել է նա:

Հայրիկյանը հավելել է, որ ներկա Ընտրական օրենսգրքի պայմաններում արտահերթ ընտրությունները ոչ մի փոփոխություն չեն մտցնի և կրկին կկեղծվեն: