4 հունիսի 2011 - 16:34 AMT
Թուրքիան զոհաբերել է հայ-թուրքական բարեկամությունը հանուն պանրի և մեղրի

Կարսում «Հումանիզմի հուշարձանի» տեղում, որը խորհրդանշում էր հայ-թուրքական բարեկամություն և ապամոնտաժվել է քաղաքի ավագանու խորհրդի որոշմամբ, տեղադրվելու է պանիր և մեղր պատկերող քանդակ:

Կարսի քաղաքապետարանն արդեն դիմել է մասնագետներին պարզելու համար, թե որքան է արժենալու 1.5 մետրանով պանիրը և 3.3 մետրանոց մեղրը: «Կարսի հյուրերին այս հուշարձանը կպատմի հիանալի պանրի և մեղրի մասին»,- ասել է Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզկուշը, գրում է Habertürk-ը: