4 հունիսի 2011 - 17:01 AMT
Սարյանի կտավները կվաճառվեն Լոնդոնի աճուրդներից մեկում ամենաքիչը 70.000 ֆունտ-ստեռլինգով

Հունիսի 7-ին Լոնդոնի MacDougall-ի արվեստի աճուրդի կենտրոնում կայանալու է Մարտիրոս Սարյանի 3 նկարների աճուրդը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը, աճուրդին ներկայացված են Սարյանի 1909թ. ստեղծված «Բակը», 1914թ. «Երևանյան էտյուդ» և 1927թ. Փարիզում վրձնած «Կովկասյան փողոց» կտավները:

Աճուրդին ներկա է գտնվելու թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: «Երևանյան էտյուդ» կտավի նախնական գինը 70.000-90.000 անգլիական ֆունտ-ստեռլինգ է, իսկ «Կովկասյան փողոց» կտավը գնահատվում է նախնական 200.000-300.000 անգլիական ֆունտ-ստեռլինգ: Ամենաթանկը գնահատվել է «Բակը» (1909) կտավը, որի նախնական արժեքը կազմել է 300.000-500.000 անգլիական ֆունտ-ստեռլինգ:

Բոլոր 3 կտավներն էլ գտնվել են մասնավոր հավաքածուներում: