Youtube կայքում իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող և Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի վթարի եզակի կադրեր են հայտնվել: Տեսանյութը նկարահանվել է իրանական ռազմական օդաչուների կողմից, որոնց ինքնաթիռը Տու-154 ինքնաթիռի առջևով էր թռչում:
Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երևան չվերթը, կործանվել է թռիչքի մեկնարկից 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում:
Ինքնաթիռում եղել է 153 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա և անձնակազմի 15 անդամ: 153 ուղևորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղևորների ընդհանուր թիվը կազմում էր 35: