6 հունիսի 2011 - 13:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հրաչյա Բերբերյանը համոզված է, որ նախագահի հանձնարարականները գյուղատնտեսության ոլորտում չեն կատարվում

Չնայած նրան, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը հայտարարված է գերակա և գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սևեռուն ուշադրության տակ, այնուամենայնիվ Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը նրա հանձնարարությունները չկատարված է համարում: «Եթե նախագահի հանձնարարությունները ժամանակին կատարվեին, ապա գոյւղատնտեսության ոլորտում իրավիճակն ավելի լավ կլիներ»,- հունիսի 6-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա և հավելել, որ պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կհետևեր նախագահի հրահանգներին, «որը թույլ չէր տա, որպեսզի նախագահին հասնի ապատեղեկատվություն»:

Հրաչյա Բերբերյանը գյուղնախարարությունում կադրային վերադասավորումների մասին նշել է, որ այս գործընթացքում պետք է լինի առաջընթաց, այլ ոչ թե հետընթաց: Մասնագետի խոսքերով, փոխնախարարների պաշտոններըը չպետք է զբաղեցնեն անփորձ մարդիկ:

Նա դրական է գնահատել սերմնաբուծության զարգացման ծրագիրը և նշել, որ «հանրապետություն վաղուղ չեն ներկրվել ցորենի բարձրակարգ սերմեր»:

ՖՈՏՈՇԱՐՔ