ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը մայիսի 31-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ:
Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի տարիներին ամենօրյա ցույցերի միջոցով ամեն ինչ արեց Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար և փորձեց կոտրել հայոց բանակի ոգին:
«Դաշնակցության գրեթե բոլոր ներկայացուցիչներն այյդ տարիներին գտնվել են ճակատում: Յուրաքանչյուր 8-րդ դաշնակցական մահացել է այդ պատերազմում, և նման հայտարարություններ կարող են անել միայն տականքները»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ եթե հիշենք, որ հայկական ուժերն ազատագրել են Շուշին երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարից (երկրի նախագահ) թաքուն, ապա ամեն ինչ պարզ է դառնում: