6 հունիսի 2011 - 17:20 AMT
Հունիսի 17-ից «Արմավիան» կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստավրոպոլ

«Արմավիա» ավիաընկերությունը 2011 թվականի հունիսի 17-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան-Ստավրոպոլ-Երևան ուղղությամբ:

Ինչպես նշվում է ավիաընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, չվերթները կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին: Թռիչքը Երևանից (տեղական ժամանակով) 19:00-ին: