6 հունիսի 2011 - 19:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում սպանությունների թիվը չի ավելացել

Ամեն տարի Հայաստանում մինչև 85 սպանություն և 25-30 մահափորձ է արձանագրվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Նրա խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում սպանությունների թվի աճ չի գրանցվել:

Սարգսյանը հաղորդել է նաև, որ ամեն տարի դատապարտված մարդկանց կողմից նորից սպանություն գործելու փորձերը կազմում են 8-ից 10%: Նրա խոսքով, ՀՀ ՔՕ 177-րդ (առանձնակի խոշոր չափերի գողություն) և 178-րդ (խարդախություն) հոդվածների դեպքում ազատազրկման փոխարեն տուգանքի վճարում է սահմանված: «Դա արվում է այն բանի համար, որպեսզի գողություն կամ խարդախություն իրականացրած մարդը կարողանա որպես պատիժ տուգանք վճարել, այլ ոչ թե ազատազրկվել»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ