6 հունիսի 2011 - 21:13 AMT
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը աջակցելու է ոչ ֆորմալ կրթության տարածմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարունակական կրթության ինստիտուտի առաջարկով մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ համատեղ` ուսման բոլոր ձևերի, հատկապես ոչ ֆորմալ ուսման ճանաչման վերաբերյալ ուղեցույցի մշակման աշխատանքներին:

Մեր երկրի փորձառությունը և կարիքները նշված ուղեցույցում արտահայտելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունն առաջարկում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ունենալ ակտիվ մասնակցություն և տրամադրել տեղեկատվություն կից ներկայացված հարցերի վերաբերյալ մինչև հունիսի 11-ը: