7 հունիսի 2011 - 09:56 AMT
«Հայկական հարցի» վերաբերյալ ANCA համաժողովին կմասնակցեն միջազգային իրավունքի առաջատար մասնագետներ

Միջազգային իրավունքի և ռազմական հանցագործությունների առաջատար մասնագետ Նիկոլաս Քույումջյանը ելույթ է ունենալու «Հայկական հարցի» վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) համաժողովում, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում հունիսի 24-27-ը:

Նիկոլաս Քույումջյանը դասավանդում է Փենսիլվանիայի և Կալիֆորնիայի համալսարաններում և հայտնի է ակադեմիական միջավայրում որպես միջազգային իրավունքի և ցեղասպանության ու ռազմական հանցագործության մասնագետ:

«Մենք ողջունում ենք Նիկոլաս Քույումջյանի, Ջորջ Վաշինգտոն համալսարանի դեկան Սուսան Կարամանյանի, հայրենադարձության հարցերով մասնագետ Ջերմեն Մաքքալպինի և կառավարությանն առընթեր ANCA տնօրեն Քեյթ Նահապետյանի մասնակցությունը հայերի իրավունքների, Թուրքիայի կողմի փոխհատուցման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով բանավեճերին»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: