Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում ավարտված մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և 220 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովից (Բելառուս):
Պետրոսյանի հետ հավասար արդյունքներ ցույց տվեցին հնդիկ գրոսմայստերներ Չանդրան Պանչանաթանը և Աբհիջիթ Գուպտան, բայց նրանք Տիգրանից ետ մնացին լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 8 միավորով գրավեց 7-րդ տեղը, հաղորդում է armchess.am-ը: