7 հունիսի 2011 - 12:22 AMT
Թուրքիայի ՊՆ. Իզմիրում թուրքական ՌՕՈՒ բազան կդառնա ՆԱՏՕ-ի բազա

Իզմիրում թուրքական ՌՕՈՒ բազան դառնալու է ՆԱՏՕ բազան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գենուլը: Նրա խոսքերով, վերակառուցումը մտնում է եզրափակիչ փուլ: «Մենք դեռ չենք քննարկել բազան ՆԱՏՕ-ին հանձնելու մեխանիզմները: Բայց պլանների համաձայն ՆԱՏՕ Ռազմաօդային ուժերը գտնվելու են Իզմիրում: Նոր պլանը քննարկվելու է դաշինքի պաշտպանության նախարար հանդիպման ժամանակ հունիսի 8-ին և 9-ին»,- ասել է Գենուլը, հաղորդում է Anatolia news agency-ն: