7 հունիսի 2011 - 14:52 AMT
Իգոր Պոպովը կարծում է, որ մոտ ժամանակները ղարաբաղյան գործընթացում կարելի է սպասել արդյունքների

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է և կարելի է մոտ ժամանակները սպասել արդյունքների: Այդ մասին լրագրողներին ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը: ԱՄՆ-ից համանախագահ Ռոբերտ Բրադկեի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ-ն նպատակ ունի խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, և այդ պատճառով համանախագահներն անհրաժեշտություն են տեսնում հակամարտության կողմերի հաճախակի հանդիպումներում: