7 հունիսի 2011 - 15:07 AMT
«Զենիթը» հետաքրքրվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանով

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրվել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանով, որին ակումբը կփորձի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Զենիթը» ռմբարկու է փնտրում, որն ընդունակ կլինի գործել Ալեքսանդր Կերժակովի հետ միասին: Հայաստանի հավաքականի մարզիկի տրանսֆերային արժեքը մեծ չէ, իսկ այն խաղը, որը նա ցուցադրեց EURO-2012 ընտրական հանդիպմանը «Պետրովսկի» մարզադաշտում իր ազգային հավաքականի կազմում, Ռուսաստանի չեմպիոնի ղեկավարությանը համոզեց, որ Մովսիսյանը, առնվազն, Ալեքսանդր Բուխարովից վատը չէ: