7 հունիսի 2011 - 15:51 AMT
Հունիսի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 376.56 դրամ

Հունիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 600 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 376.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376.50 դրամ:

Միաժամանակ, հունիսի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 376.56 դրամ` հունիսի 6-ի համեմատ կրճատվելով 0.05 կետով, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 552.56 դրամ` ավելանալով 1.39 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.04 կետով` կազմելով 13.59 դրամ: Այդ մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: