7 հունիսի 2011 - 16:10 AMT
Դաշնակահար Բերնդ Գլեմզերը կմասնակցի Երվանդ Երկանյանի 60-ամյակին նվիրված համերգին

Հունիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 60-ամյա հոբելյանին: Միջոցաումը կազմակերպվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից (գեղարվեստական ղեկավար և գխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Այդ օրը համերգի մենակատարն է լինելու գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերը: Համերգի ժամանակ հնչելու են Ռախմանինովի «Պագանինիի թեմայով ռապսոդիա» և Լիստի «Totentanz» ստեղծագործությունները, ինչպես նաև Երկանյանի Հինգերորդ սիմֆոնիան կամ «Խաչված երազները»: