7 հունիսի 2011 - 17:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտ տվեց Մարի Յովանովիչին

Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգերի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

“Վաշինգտոն իմ վերջին այցելության ընթացքում նշվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Եվ այդ գործում մեծ է Ձեր ներդրումը”:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Յովանովիչը նշեց, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում եւ իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Նախարար Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթեց հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ