7 հունիսի 2011 - 20:32 AMT
Սեյրան Օհանյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը

Հունիսի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսել կմեկնի` մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով, խորհրդակցությանը մասնակցելուց հետո Սեյրան Օհանյանը հունիսի 9-ին կվերադառնա Երևան:

Միջոցառմանը կմասնակցի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Հունիսի 8-9 Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում կկայանա ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, որի կարևոր թեման կդառնա Լիբիայում առանց Քադդաֆիի վերականգնողական շրջանի քննարկումը: